Մարդու երազների բնույթը կախված է գիշերը քնելու դիրքից: Առավել հաճախ մարդիկ տեսնում են մղձավանջներ կամ էրոտիկ բնույթի երազներ, գրում է globalscience.ru-ն:

Ուսումնասիրություններին մասնակցած 670 մարդ պատմել է, թե ինչ երազներ է տեսնում առավել հաճախ և ինչ դիրքերով է սովորաբար քնում: Պարզվել է, որ գիշերային մղձավանջները հետապնդում են նրանց, ովքեր քնում են որովայնի վրա:

Այդ դիրքը հաճախ դառնում է նաև էրոտիկ երազների պատճառ: Նման օրինաչափությունը փորձագետները բացատրում են նրանով, որ որովայնի վրա պառկած մարդու շնչառությունը դժվարանում է: Այդ պատճառով էլ քնի ընթացքում ուղեղում սկսում են հայտնվել սարսափելի կամ էրոտիկ պատկերներ: