Քեզ ասել են, որ անուղղելի ռոմանտի՞կ ես, որ անընդհատ սավառնում ես ամպերում: Իսկ գուցե ընդհակառակը՝ քեզ չափազանց պրագմատի՞կ են համարում: Այս թեստը կօգնի պարզել, թե ով ես իրականում՝ իր ասպետին սպասող արքայադու՞ստր, թե՞ փաստերով և իրականությամբ ապրող ժամանակակից աղջիկ:
1. Ինչո՞վ ես առաջնորդվում լուրջ որոշում ընդունելիս
ա) լսում եմ սրտիս;
բ) ամեն ինչ կախված է իրավիճակից;
գ) վերլուծում եմ փաստերը:
2. Ինչպե՞ս ես ուրախացնում սիրելիիդ
ա) մերսում եմ;
բ) համեղ ուտելիքներ եմ պատրաստում;
գ) հրավիրում եմ նրա ընկերներին:
3. Հավատու՞մ ես հավերժական սիրուն
ա) այո, ամբողջ սրտով;
բ) երբեմն տեսնում եմ նման սեր ուրիշների մոտ;
գ) ցավոք, ոչ, նման բանի կարելի է հավատալ 15 տարեկանում:
4. Սիրելիից հեռու գտնվելու ժամանակ նրանից նամակ ես ստանում: Ի՞նչ կանես դրա հետ:
ա) կպահեմ և նորից ու նորից կկարդամ;
բ) ժամանակի հետ կմոռանամ դրա մասին;
գ) դեն կնետեմ ընթերցելուց հետո:
5. Ռոմանտիկ երեկոն հաջողվել է, եթե այն ավարտվել է…
ա) մոմերի ներքո ընթրիքով և սիրո գիշերով;
բ) պարերով;
գ) լավ ֆիլմի դիտումով:
6. Անցյալից լավ հիշողություններ ունենալու համար պետք է…
ա) փակել աչքերն ու մտովի վերադառնալ անցյալ;
բ) թերթել լուսանկարների ալբոմը;
գ) ես հազվադեպ եմ հիշում անցյալը և աշխատում եմ մոռանալ այն:
7. Սերն առաջին հայացքից…
ա) վառ կրակ է;
բ) փխրուն բյուրեղապակի է;
գ) առասպել է:
8. Դու գնահատում ես սիրելիիդ…
ա) աչքերի, ժպիտի, ձայնի համար;
բ) ներքին հատկանիշների համար;
գ) կայունության զգացումի համար:
9. Ո՞ր բառով կբնորոշես տղամարդու և կնոջ հարաբերությունները
ա) ներդաշնակություն;
բ) կիրք;
գ) պատասխանատվություն:
10. Ո՞ր հայտնի մարդն է նշվածներից քեզ ավելի շատ դուր գալիս
ա) Քայլի Մինոուգ;
բ) Բրիթնի Սփիրս;
գ) Բեյոնսե:
11. Ի՞նչ կզգայիր, եթե քեզ սիրային բանաստեղծություն նվիրեին
ա) չափազանց կհուզվեի;
բ) համարում եմ, որ գեղեցիկ արարք է, բայց հնացած;
գ) կմտածեմ, որ ծիծաղելի է:
12. Ի՞նչ գրքեր ես նախընտրում
ա) սիրային;
բ) արկածային;
գ) խոհարարական:
13. Ո՞րն է քեզ համար կատարյալ սիրային հարաբերությունը
ա) երբ ընդմիշտ սիրահարված են մնում;
բ) երբ միմյանց որպես մեկ ամբողջություն են ընկալում;
գ)կատարյալ հարաբերությունը հեռավորության վրա եղած հարաբերությունն է:
Պատասխանների միավորները
ա 3
բ 2
գ 1

Թեստի արդյունքները
1-13 միավոր
Դու 100%-անոց պրագմատիկ ես
Ինքդ ռոմանտիկ արարքներ չես գործում և չես հասկանում նրանց, ովքեր գնում են նման քայլերի: Վստահ ես, որ իդեալական սիրային հարաբերություններ գոյություն չունեն: Գնահատում ես արարքները, այլ ոչ զգացմունքները, և համարում ես, որ ռոմանտիկան մեր օրերում բավականին ոչ ակտուալ և հնացած է:
14-26 միավոր
Դու ողջամիտ ես, բայց դրա հետ մեկտեղ գնահատում ես ռոմանտիկան
Դու փոփոխական ես: Կարող ես լինել ինչպես ռոմանտիկ, այնպես էլ ողջամիտ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տղամարդ է կողքիդ: Պատրաստ ես գնալ զիջումների. չես խնդրի, որ տղամարդը քեզ համար աստղեր իջեցնի երկնքից, բայց չես էլ թաքցնի ուրախությունդ, եթե նա հանկարծ դա անի:
26-39 միավոր
Ռոմանտիկան քո տարերքն է
Երազում ես իդեալական հարաբերությունների մասին և հավատում ես, որ կհանդիպես իսկական արքայազնի: Երբեք չես փոխի լուսնի ներքո զբոսանքը, ծաղիկներն ու ռոմանտիկ ընթրիքը ֆիլմ դիտելու հետ: Քո երկրորդ կեսը կարող է լինել միայն քեզ նման անուղղելի ռոմանտիկ:
LoveYou.am