Հայաստանի նոր մեկնարկած առաջնության առաջին տուրում «Բանացն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին: Խաղից հետո ArmFootball.com-ի թղթակցի հետ զրուցեց «Արարատի» երիտասարդ պաշտպան Արմեն Դուրունցը. -Կարելի է ասել հաջողված մեկնարկ էր: Ճիշտ է, նոր է սկսվում ամեն ինչ և լարվածություն դեռ կար: Ընդհանուր առմամաբ տպավորությունները լավն են: «Արարատի» նորացված կազմի մասին Դուրունցն ասաց.«Նոր խաղացողներով ենք համալրվել, կարծում եմ թիմի խաղը կբարելլավի: Նորեկները' մասնավորապես սերբ ֆուտբոլիստները իրենց լավագույն մարզավիճակում չեն: Կարծում եմ' առաջնությունում նրանք դեռ իրենց խոսքը կասեն»: Արմեն Դուրունցը նաև հիանալի մեկնաբանեց «Բանանցի» խաղը. -«Բանանցը» լավ, համախմբված թիմ է: Համալրվել է շատ մեծ քանակությամբ ֆուտբոլիստներով, ինչն էլ նպաստում է, որպեսզի նրանց խաղն ավելի գրավիչ և տպավորիչ դարձնի: Նրանք հիմնականում կարճ և միջին փոխանցումներով են խաղում, ինչը շատ թիմերի համար դժվարություն է առաջացնում: Սեփական խաղի մասին Դուրունցը չցանկացավ խոսել, ասելով, որ դա մարզչի պարտականությունն է, իր կարծիքով նորմալ էր խաղում: «Արարատի» բազմաթիվ գոլային պահերի չիրացումը կապեց կատարողական վարպետության հետ, որը պետք է շտկեն մարզումների ժամանակ. «Հնարավոր է խաղերի ժամանակ միայն մեկ պահ լինի, պետք է կարողանանք դա օգտագործել»: -Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնել և ստանալ Եվրոգավաթների մասնակցության իրավունք,- եզրափակեց իր խոսքն Արմեն Դուրունցը:
ՇԱտ հավանեցի էս հարցազրույցս

armfootball.com