Ու ինչքան, ինչքան այսպիսի խորտակված ճակատագրեր կան, որ մենք դեռ հանգամանքների բերումով չգիտենք: Հազարներով լքում են հայրենիքը, հայտնվում են այնտեղ, որտեղ, որ չպետք է հայտնվեին, եթե իրենց երկրում գոնե մինիմալ ապրելու հնարավորություն լիներ:
Մենք երևի մինչև վերջ չենք հասկանում, թե, ինչ է նշանակում հայտնվել օտար հողում և գումար չունենալ: Ուզես, թե չուզես սկսում ես համաձայնվել յուրաքանչյուր առաջարկի հետ, որը քիչ թե շատ եկամուտ է ապահովում, չէ՞ որ պետք է տան վարձ տալ, չէ՞ որ պետք է գոյատևել և ամեն ինչից բացի դեռ հարազատներին Հայաստան գումար ուղարկել:
Մեր հայրենակիցներից շատերը, հայտնվելով օտարության մեջ, շատ անգամ փոխում են իրենց բուն մասնագիտությունը և սկսում ճարահատյալ աշխատել այլ պրոֆիլով. օրինակ' երբեմնի դպրոցի ուսմասվարը մեկ էլ տեսնում ես Ռուսաստանի որևէ մարզում կռունկավար է աշխատում կամ մասնագիտությամբ լեզվաբանը' տրակտոր քշում: Պարզ է, որ այդպիսի պայմաններում նրանք երաշխավորված չեն խուսափելու դժբախտ պատահարներից:
Հ.Գ. Մադիկ, հայտնվելով օտարության մեջ, պատրաստ են գնալ ամեն քայլի, միայն կարողանան փող ուղարկել Հայաստան' իրենց հարազատներին, որպեսզի վերջիններս սովամահ չլինեն. հենց այստեղից է սկսվում իրական ողբերգության էպոպեյան:
Կարեն Թումանյան