Խնդրում եմ տարածեք նկարը, օգնեք որպեսզի տղան բուժվի: Փոխանցումները կատարեք այս հաշվեհամարին՝
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ'
2474300498710020 (AMD)
2474300498710010 (USD)
(Վարդան Վարդանյան)

Ասկերանի զորամասում Հովհաննես Վարդանյանը հասցրեց ծառայել մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրեց դիրքերում: Ծառայության 14-րդ ամսին հայրը՝ Վարդան Վարդանյանը, զանգ ստացավ, որ որդին հոգեբուժարանում է:
Իրականում ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, Արարատ քաղաքի կիսախարխուլ, կիսավեր հանրակացարանի (որտեղ 41 ընտանիք է ապրում) երկրորդ հարկում: Աշխատում է միայն Վարդան Վարդանյանը, ստանում է 80.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ընտանիքը պահել է պետք:
Բժիշկն էլ ասել է, որ լավ կլինի տղայի բուժումը արտասահմանում շարունակել՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում: