Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի նյարդերը կարծես թե տեղի են տալիս, համենայնդեպս նրա կոչերն ու առաջարկները գնալով զավեշտի են վերածվում: Ավելին՝ նրա կողմից Բագրատյանին, Հայրիկյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված կոշտ քննադատությունը լրիվ անհասկանալի է: Եթե գործող նախագահը մեծ առավելություն չունենար մնացած թեկնածուների նկատմամբ, Արամ Հարությունյանը պահվածքը կմեկնաբանվեր որպես «իշխանությունների կողմից ներդրված ական»: Իսկ ներկա իրողությունների պայմաններում, նրա արարքը միայն կարելի է որակել մարազմատիկ: Ակնհայտ է, որ այդ մարդն իրեն կորցրել է: