Սոցիալիզմի առաջամարտիկ, մարդ, ով Վենեսուելայում 50 տոկոսանոց աղքատության մակարդակը նվազեցրեց մինչև 20 տոկոս, վերացրեց անգրագիտությունը: Տնտեսապես և սոցիալապես աղքատ Վենեսուելայի բարեկեցության մակարդակը բարձրացնելով, նավթային և ռազմավարական ռեսուրսները ազգայնացնելով՝ պատրաստ էր չնչին գներով նավթ տրամադրել Լատինական Ամերիկայի կարիքավոր երկրներին: «Ալո նախագահ» հեռուստահաղորդման շրջանակներում ժամեր շարունակ շփվելով հարազատ ժողովրդի հետ, լուծում էր ծառացած հոգսերն ու խնդիրները: Հեղափոխական առաջամարտիկ, ով ողջ կյանքը պայքարեց ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ, բարոյական կերպար, ով ունակ էր ընդունել և խոստովանել սեփական սխալները, մարդ, ում մահը սգում էր մի ողջ ժողովուրդ: Այս ամենի ամբողջությունը մեկ անվան ներքո՝ ՈՒԳՈ ՉԱՎԵՍ: