Անցած 15 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ հանրակրթության պետական ծրագրերում տեղ գտան քաղաքացիական կրթության, մարդու իրավունքների ու հասարակագիտական առարկայական ծրագրերը, որոնք ՀՀ Կրթության մասին օրենքի պահանջով կրթում են ՀՀ Քաղաքացի: Այս ուղղությամբ հաջողված շատ ծրագրեր են ներդրվել դպրոցներ և մեր աշակերտներն արդեն դպրոցական նստարանից ձեռք են բերում քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու ու հետազոտելու հմտություններ, որոնց երբեմն խոչընդոտում են տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Վերջերս Արագածոտնի մարզի Աղձք գյուղի ավագ դպրոցում իրականացված քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում աշակերտները նախաձեռնել են ուսումնասիրել իրենց գյուղի ոռոգման ջրի աղտոտման պատճառները: Գնացել են հարցազրույց վերցնելու գյուղապետ Արսեն Ավդալյանից, որը ոչ ավել, ոչ՝ պակաս, երեխաների հարցերին պատասխանելու փոխարեն սկսել է հարցաքննել նրանց, թե ովքեր են նրանց ծնողները: Ավելին, նույնիսկ փորձել է ազդել տնօրենի վրա, ով տեղի տալով գյուղապետի ճնշմանը, փորձել է արգելել երեխաներին մասնակցել ծրագրին: Արդյունքում երեխաները մի պահ հրաժարվել են մասնակցել ուսումնական ծրագրով նախատեսված հետազոտության փուլին: Փառք Աստծո,ԿԱԻ-ի և մարզի կրթության վարչության պետի միջամտություններից հետո տնօրենը կրկին դպրոցի դռները բացել է ծրագիրն իրականացնող Կրթության ազգային ինստիտուտի մասնագետի առաջ: Ես որոշեցի բարձրաձայնել այս մասին 2 պատճառով. նախ մտահոգված եմ ավագ դպրոցի տնօրենի վարքագծով, ով թույլ է տալիս գյուղապետին միջամտել դպրոցի ուսումնական գործունեությանը, այսինքն իրեն պատասխանատու է զգում ոչ թե ուսումնական պլանով նախատեսված հետազոտությունն իրականացնելու պահանջը կատարելու համար, այլ՝ գյուղապետի: Երկրորդ՝ գյուղապետի տարածված կերպարն է խիստ մտահոգիչ, ում ազդեցությունն ավելի մեծ է ավագ դպրոցի աշակերտների վրա, քան տնօրենինը: Երևույթը պատկան մարմիններին մտածելու տեղիք պետք է տա, թե ովքեր են ղեկավարում դպրոցները և ում օրինակով ենք կրթում մեր երեխաներին, որովհետև միայն իրավատեր պաշտոնյաների օրինակով կարելի է կրթել մեր աշակերտներին: Միայն իրավատեր քաղաքացիների ջանքերով են իրականանալու համակարգային այն փոփոխությունները, որոնք մեր պետությունը կդարձնեն իրավական ու հզոր: Իսկ գյուղապետին նախազգուշացնում ենք, որ հանկարծ ծնողներին ճնշելու միջոցով չփորձի խոչընդոտել երեխաների նախաձեռնությանը, որովհետև այն բխում է օրենքով սահմանված Պետական չափորոշչի պահանջից, որը պարտադիր է նույնիսկ գյուղապետի համար:
Առաջարկում ենք նաև
31/08/17 13:33
Չի կարող ամբողջ երկիրը թաղված լինել կոռուպցիայի մեջ, իսկ կրթական համակարգը աշխատի առանց այդ ամենից ազդվելու
04/12/14 15:23
Աղետալի կրթական համակարգ ունեցող Ադրբեջանը չի կարող պայքարել ահաբեկչության վտանգի դեմ. «Ազադլըգ»
01/05/13 14:50
Հայոց կրթական համակարգի «լուսատուն»
27/04/24 09:10
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
23/04/24 14:03
Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում
12/04/24 16:00
Հայաստանի կառավարությունը նախատեսում է բժշկական կենտրոններից մեկում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն
18/03/24 12:15
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների մասին վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Լրահոս
17:10
Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան
11:20
Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան
13:40
«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակություն...
13:31
Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան
16:21
Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին
11:55
Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով
10:32
Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան
12:35
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
10:20
Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան
11:20
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
10:59
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան