ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչու է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախակի բացակայում ԱԺ նիստերից, հատկապես կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին:

Պատգամավորն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Վանեցյանին ԱԺ-ում չեն տեսնում:

«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում: ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում»,- ասաց Մամիջանյանը:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին չմասնակցելու հարցին՝ նա նշեց, թե Վանեցյանը կարծում է, որ ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև ուրիշ վայրերում: