Հայաստանյայց մեր Առաքելական Եկեղեցին ու ազգը մեր Հայկազյան, որ պատմության ընթացքում բազում դարեր տևապես տառապել ու հաճախ նահատակվել են մեր հայրենի երկիրը հրով և սրով ներխուժած բռնակալների ձեռքով, և ապրել են մանավանդ պատմության մեծագույն ողբերգությունը' 1915 թվականի ցեղասպանությունը, այսօր ավելի մեծ իղձ ու սպասում չունեն, քան վերջնական հաստատումը խաղաղ մի աշխարհի, ամրապնդումը համերաշխ գործակցության ազգությունների միջև և ընդմիշտ հեռացումը պատերազմների ուրվականի, ընդհանուր զինաթափումովը բոլոր պետությունների:

Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց