12:46
Հրանտ Բագրատյան. «2014-ին, իրոք, եղել եմ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության 1-ին ընդդիմախոսը»

Լրագրող Լիլիթ Թադևոսյանը դիմել է ինձ. «Պ-ն. Բագրատյան… դուք եղել եք Դ.Գալոյանի դոկտորական ատենախոսության 1-ին ընդդիմախոսը։ Կարո՞ղ եք ստեղծված իրավիճակում մեկնաբանություն տալ»:

Իհարկե։ Հասկանում եմ, որ ներկայումս սոցիալական ցանցերում ատենախոսությունների ինքնության վերաբերյալ քննարկումներ են գնում։

2014-ին, իրոք, եղել եմ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության 1-ին ընդդիմախոսը։ Վերահաստատում եմ, որ դա «իրենից ներկայացնում է ինքնուրույն ու ամբողջական հետազոտություն: Այն նոր խոսք է հայրենի և միջազգային տնտեսագիտության մեջ»։

Մասնավորապես, դեռևս 5 տարի առաջ, տ-ն Գալոյանը, կատարելով համալիր հետազոտություն, նշել էր, որ այն տարբերակով, որով ստեղծվում է ԵԱՏՄ-ն, մասնակիցները լուրջ օգուտներ չեն ստանալու։

Անցած 5 տարիներին Գալոյանի ասածները փաստվեցին։ Հույս կա, Տ.Սարգսյանի հեռանալուց հետո, նոր ղեկավարը կգտնի ԵԱՏՄ շրջանակներում, նոր՝ ավելի արդյունավետ համագործակցության ձևեր և մեթոդներ։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս