ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան Թվիթերի իր էջում գրել է.

«Երկրում էական և առարկայական տնտեսական հաջողություններ են գրանցվել միայն այն ժամանակահատվածներում, երբ նախագահական մոդելի տրամաբանությամբ բաժանված է եղել քաղաքական համակարգի և տնտեսության նկատմամբ պատասխանատվությունը. երկրի նախագահը եղել է քաղաքական առաջնորդ, վարչապետը՝ տնտեսական:

Իզուր է վարչապետ Փաշինյանը խուսափում հաջողակ կառավարությունների փորձը և կառավարիչների փորձառությունը օգտագործելուց. նրա համար կարծես նախկինում կատարված ամեն բան հերքելի է: Մինչդեռ առնվազն երեք կառավարությունների (Բագրատյանի, Դարբինյանի և Կարապետյանի) փորձը անշուշտ օգտակար կլիներ:

Այո, մենք նորանկախ Հայաստանում ունեցել ենք երեք վարչապետ, որոնց գործունեությունը միտված է եղել տնտեսությունը զարգացնելուն, սեփական պրոֆեսիոնալ թիմով սեփական տնտեսական մոդելները իրագործելուն, և ոչ թե քաղաքական իշխանության շահերը սպասարկելուն: Ամբողջական պատասխանատվությամբ»:

 
 
Armen Darbinyan@adarbinian
 
 

Այժմյան քաղաքական ղեկավարները անհապաղ պիտի սկսեն դեպի նախագահական կառավարման համակարգ երկրի վերադարձը ապահովող սահմանադրական գործընթաց: Դա պիտի անել անհապաղ՝ քանի որ ուշացումով այս հարցին անդրադարձը միանշանակորեն կորակվի որպես հերթական կառավարչի՝ իշխանությունը երկարաձգելու փորձ:

 
Смотреть другие твиты Armen Darbinyan