Երբ ընկերուհիներդ հրավիրում են ամենասիրածդ սրճարանը: 
Ով կմտածեր, որ ես կրկին հնարավորություն կունենամ այցելելու իմ սիրած վայրերից մեկը. պարզապես նստել ու զրուցելու, սրճելու և ժամանակը վայելելու սիրելի մարդկանց հետ: 


Ով ով, բայց ես չէի մտածի, քանզի կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, և ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է...
Իսկ այսօր, Տիրոջ ողորմածությամբ կյանքի եմ կոչվում:


Հ.Գ. Բուժման դադարներին կարելի է և մի փոքր լիցքաթափվել և փորձել պարզապես ապրել և վայելել ակնթարթը: