Հայ -ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը բազմաթիվ հարցեր է առաջացնում,որի շահառուն այս անգամ ոչ թե հանրությունն է,այլ ԱԺ-ում ներկայացված քաղաքկան ուժերը։ ինչպես հասկացանք ահանգին մարդ նույնիսկ տեղյակ չէր, որ զորախումբը վաղուց արդեն գործում է, սակայն իրավական կարգավորում հարցին տրվել է միայն վերջերս։ խոսքը 1997 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված միացյալ զորախումբն է։ Թե ինչ նպատականերով է ստեղծվել այս զորախումբը գաղտնի է պահվում,նշվում է միայն սիմվոլիկ սահմանումը՝ այն է, երկու երկրների ներքին ու արտաքին մարտահրավերների դեպքում այն անմիջականորեն կարող է կիրառվել։ Խաղաղ պայմաններում զորքերը ենթարկվում են ՀՀ նախագահին,պարտեզմական իրավիճակում որոշումները ընդունվում են կոլեգիալ։ Հիմնական հարցը այն է,որ գտնվելով նույն անվտանգության համակարգում,ինչ կարիք կա հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու։

 

Պատասխանը հրապարակման ենթակա չէ,որովհետև ինչպես ասացինք այն գաղտնի է պահվում։ Սակայն պետք է հաշվի առնել,որ ցանկցած միավորման,առավել ևս ռազմական զորամիավորման տեղակայման մասին շատ հաճախ չի խոսվում ,որովհետև հաշվի առնելով օրինակ Հայաստանի արտաքին մարտահրավերները այն կարող է օգտագործվել տարբեր շարժառիթներով։

 

Իսկ եթե ավելի բաց խոսենք,թե ղարաբաղյան առաջին եվ թե երկրորդ՝ ապրիլյան դեպքերի ժանանակ ռազմական ու քաղաքական տարբեր կոնյուկտուրաներ են գործել նաև միջազգային խաղացողների ներուժը օգտագործելու հարցում ու սրանք բաներ են,որ հանրությունը տեղյալ չէ ու պարտադիր էլ չէ որ տեղյակ լինի։ Այնպես որ, բաներ կան,որոնք ավելի լավ է քննարկել կուլիսներում, որովհետև հանրային հնչեղությունը իրենցի նաև պատասխաններ է ակնկալում։ /իսկ դրանից արդեն հարց տվողների շրջանակը ԱԺ-ից կարող է դուրս գալ,ու հետաքրքրության շրջանակաը լայնանալ՝ Հայաստանին ոչ ձեռնտու պայմաներով։