Օգոստոսի 17-ին , ժամը 16-00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Թուրքիայի արևմտյան Բալիքեսիր նահանգի Այվալիկ բնակավայիր մերձակա անտառներում: Հրդեհը մոխրակույտի է վերացրել շուրջ 3 հա անտառ : Այլվալիքին կից Հաքքիբեյ թերակղզում նույնպես հրդեհ է բռնկվել, հրդեհի մարման աշխատանքնրին խանգարել է ուժեղ քամին: Բնակչությունը լքել են իրենց բնակարանները, քանի որ կրակը մոտեցել է բնակավայրերին: Այս պահին Այվալիքինի հրդեհը վերահսկվում է: Քաղաքապետ Գոյքայի Բաջանը հայտարարել է, որ խուսափել են մեծ աղետից:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ինչպես պատկան մարմինները այնպես էլ կալանավորները:

 


Օգոստոսի 18-ին Էգեյան ծովի տարածաշրջանի Մուղլա նահանգում նույնպես հրդեհ է բռնկվել, այստեղ արդեն այրվել է հինգ հեկտար անտառ և խոտածածկ տարածք:
Այս պահին պայքարում են Մուղլայի Բոդրում առողջարանային քաղաքի համար: Վտանգ կա, որ կրակը կհասնի քաղաք:

 


Մուղլա նահանգում, այս անգամ մեկ այլ՝ Յաթաղան , անտառածածկ տարածքում, Բոզյույքի քաղաքից քիչ հեռու կրկին հրդեհ է բռնկվել: Այստեղ այրվել է արդեն մեկ հեկտար անտառածածկ տարածք: