Ժողովուրդ, ախր 2017 թիվն է: Ինտերնետ, գուգլ կա: Ախր մի հատ փնտրեք գտեք կարդացեք հետո ավել պակաս գրեք: 80 միլիոնանոց ազգի աստվածուհի է Գուգուշը:

Մուղամ կամ արևելյան երաժշտություն չեմ սիրում, մեքենայիս մեջ չեմ լսում, բայց անձամբ գնացել ու տեսել եմ, թե ինչպես է 8000-անոց դահլիճը ոտքի վրա 2 ժամ անգիր երգում նրա բոլոր երգերը: Իրանում նա արգելված է: Ամեն տարի Դուբայում կամ տարածաշրջանի այլ քաղաքներում է ելույթ ունենում: Ասում են՝ ավտոբուսներով, հազարներով Իրանից մարդիկ գնում են նրան լսելու համար: Մենք հայաստանցիներս նման կերպ չենք վերաբերվել ոչ մի մեր արվեստագետի: Խոսքս ֆանատիզմի մասին է: Բայց հաստատ կնեղվենք, եթե սփյուռքահայերը ծաղրեն մեր կամ մեր ծնողների Պուգաչովա, Ռոտարու, կամ Ալեգրովա սիրելու փաստը:

Մի քիչ տոլերանտ եղեք: Թարգեք մնացածին վերևից նայելու դատարկ սովորությունը: Պարսիկները, պարսիկ -հրեաները, պարսկահայերը պաշտում են Գուգուշին: Մի մոռացեք, որ մինչև հիմա Իրանում ապրող հսկայական համայնք ունենք:

Ի դեպ իրանահայերից արվեստագետին վերաբերվելու ու արվեստի մարդուն հարգելու մշակույթը վատ չէր լինի հայաստանցիներն ընդօրինակեին: Նրանք բեմի ու էկրանի մարդուն մեծարել գիտեն:

Արա Ղազարյան. Ֆեյսբուք։