Երբ Ադրբեջանը սահմանին խնդիրներ է ունենում հայկական բանակի հետ ու այդ խնդիրներում զիջողի կարգավիճակում է ու ամեն գնով փորձում է իր խնդիրները դուրս բերի սահմանից ու տեղափոխի տարատեսակ ամբիոններ, որտեղ կատարվածի մեջ մեղադրելու է Հայաստանին ու ամեն բան անելու է, որ իր վրայից մաքրի պատասխանատվությունը, Հայասանում հենց այդ պահին հայտնվում են կայքեր ու մի շարք կազմակերպություններ, որոնք , լուրջ մտածում են, որ ամբողջ Հայաստանը իրենց հոդվածներին ու անիմաստ կոչ-արձագանքների է հետևելու:

 


Վերջին դեպքերի հետ կապված, երբ Ադրբեջանը աշխարհի բոլոր հարթակները օգտագործում էր Հայաստանին, որպես երեխասպան ներկայացնելու, Հայաստանում մարդիկ որոշեցին հիշել 2016 թվականի ապրիլյան մարտերը ու տարածել արդեն իսկ հնացած ու անկապ տեղեկություններ, որոշները նույնիսկ այնքան վստահ էին իրենց վրա, որ սկսեցին Արցախից պահանջել, որպեսզի քննեն այն դեպքը, թե ոնց եղավ, որ երեխա մահացավ և այլն:

 


Իրոք, ներքին թշնամին ամենավատն է, լինի դա իշխանական, թե ընդդիմադիր:

 

Աշոտ Ասատրյան