Ընդունված է կարծել, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը։ Այս խնդիրն ունի երկու հարթություն։ Քաղաքական և իրավական։ Քաղաքական հարթությունում Պակիստանն արդեն 25 տարի հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանը։ Բոլոր այդ հայտարարությունները մեկ հասցեատեր ունեն։ Դա Ադրբեջանն է։ Սա կատարյալ հիմարություն է։ Ստացվում է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը, իսկ ի աջակցություն նրան Պակիստանը Հայաստանը չի ճանաչում։

 

Գանք իրավական հարթություն։ Սա կատարյալ հիմարություն է, նաև այս հարթությունում։ Պակիստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն 1992 թվականի մարտի 2-ին, երբ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի թիվ A/RES/46/227 բանաձևին (բանաձևը վերաբերում է Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելուն) դեմ չի եղել, որի հետևանքով բանաձևն ընդունել է առանց քվեարկության՝ անդամ երկրների կոնսենսուսով։ Այսինքն Պակիստանը կարող էր պահանջել քվեարկություն և դեմ քվեարկեր Հայաստանի անդամակցությանը (եթե այդքան սկզբունքային էր), սակայն չի արել։ 

 

Պակիստանը ճանաչել է Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետևաբար՝ անկախ պետություն։ Մնացած ամեն ինչ ադրբեջանահաճո պոպուլիզմ է։

 

 

Հ․Գ․ 1. Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ճանաչել-չճանաչելու հետ որևէ աղերս չունի։ 
Հ․Գ․ 2. Ճանաչումը միջազգային իրավունքի ամենալղոզված հասկացությունն է։