Զատիկի գլխավոր խորհուրդն ինձ համար Հիսուսի հարությունը չէ, որին ես վերաբերվում եմ որպես գեղեցիկ հեքիաթի, ոչ էլ բնության և կյանքի զարթոնքի՝ էլ ավելի հին խորհուրդը, Զատիկի գլխավոր խորհուրդը ինձ համար զատման գաղափարն է։ Տարվա ընթացքում, էլ չեմ ասում՝ տարիների, մարդը խճճվում է իր ցանկությունների, սկզբունքների, պարտավորությունների մեջ, մարդը ստիպված է լինում զիջել, հաղթահարել իր մեջ նողկանքը՝ մերձավորներին սիրելու համար, ստիպված է լինում ներել, հասկանալ, հաշտվել, հարմարվել, նորից զիջել, հա զիջել, անվերջ զիջել... Մարդը կորցնում է դիմադրողականությունն ու առաձգականությունը, խառնվում ու նմանվում է նրանց, ում ատում էր ու պիտի ատեր։ Զատիկը սովորաբար տեղի է ունենում պատերազմների, աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք ստիպում են մարդկանց սթափվել, զատել իրարից թացն ու չորը և առաջին հերթին՝ զատվել։ Բացի այդ, նման իրավիճակներում այդ ամենն ավելի հեշտ է անել, որովհետև մարդկանց դիմակները պատռվում են, մարդիկ հանդես են գալիս իրենց իսկական էությամբ։ Զատիկ է սկսվում նաև էն ժամանակ, երբ մարդը հայտնվում է անձնական ծանր վիճակում՝ հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական առումով։ Եվ երբ մարդու ներաշխարհում կամ հասարակությունում երկար ժամանակ զատիկ չի լինում, կյանքն անխուսափելիոեն հանգեցնում է նման իրավիճակների։
Այդպիսի զատիկ էր մարտի մեկը։
Իմ կողմից զատկական այս օրվա առիթով կարող եմ ասել՝ իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ մարտի մեկի սպանդին ինչ֊որ ձևով մասնակցածներինը, աջակցածներինը և հանցավոր լռություն պահպանածներինը՝ անկախ նրանից, թե հանգամանքների բերումով որքան ցիվիլ հարաբերություններ կհաստատվեն մեր միջև։ իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ դիակների վրայով առաջ գնալու պատրաստ կարիերիստներինը, մասնավորապես կուսակցական կարիերիստներինը, անկախ նրանից, թե որ կուսակցությունից նրանք կլինեն։ Իմ ջուրը երբեք չի կարող նույն առվով հոսել, ինչ՝ դավաճաններինը, ու կարևոր չի՝ նրանք ինձ են դավաճանել, ընհանուր գործին, թե իրենց սկզբունքներին ու իրենք իրենց։ Ես քրիստոնյա չեմ ու չեմ ներում։))))
Զատիկի գլխավոր խորհուրդն ինձ համար Հիսուսի հարությունը չէ
14:18 - 31.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
12/04/20 19:01
Շնորհավոր Սուրբ Զատիկ․ Արթուր Աբրահամ
21/04/19 08:36
Այսօր Հիսուս Քրիստոսի հարության օրն է
27/03/16 10:52
Սուրբ գիրքն ամեն օր. Սուրբ Զատիկ
22/03/16 10:07
Պետությունը սկսում է «Զատիկ 2016» օպերացիան
27/01/16 23:48
Զատիկ Խանզատյան` Միացյալ Հայաստանի քարտեզի հեղինակը
09/04/15 12:37
Աղցան «Զատիկ»
19/04/14 10:22
Զատիկ
31/03/13 10:32
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի. Հարգելի սպաներ և զինվորներ Հայոց բանակի...
31/03/13 10:22
Քրիստոս հարյավ ի մեռելոց...
Լրահոս
17:10
Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան
11:20
Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան
13:40
«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակություն...
13:31
Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան
16:21
Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին
11:55
Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով
10:32
Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան
12:35
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
10:20
Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան
11:20
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
10:59
Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
17:03
Կամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդին
10:29
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան
12:40
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան
13:30
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
13:20
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
11:40
Մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինվորի նկատմամբ իշխանության վերաբերմունքը արտահայտվում է ճառերով. Տիգրան Աբրահամյան
09:05
Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան
10:20
Վտանգավոր հայտարարություն, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ»` Թուրքիային. Հակոբ Բադալյանը՝ Ցեղասպանության զոհերի անվանացանկի մասին
14:40
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է․ Հովհաննիսյան
10:40
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը
14:10
Ամսի 5-ին հայ ժողովրդին կառաջարկվի արևմտյան կոնֆետ՝ Ռուսաստանի և Իրանի հանդեպ «սառնության» դիմաց. Վահե Հովհաննիսյան
13:33
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է՝ չեն դադարեցնում Ադրբեջանի հասցեին մեղադրանքները
12:05
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան