Նայում եմ Արարատի մարզում գտնվող Հովհաննու սբ. Կարապետ վանական համալիրի հրատարակված վիմագիր արձանագրություններում վկայված շրջակա ընտիր տեղանունները՝ Մոշաղբյուր, Ուրծ, Վեդի (այժմ էլ կա), Քալաս, Շեղջիկ, Ոստին, Ջրբին, Ձարուտ և համեմատում նույն վայրում լսածս այժմյան թյուրքական Չիմանդարա, Ղարախաչ, Քյոռբուլախ, Զնջրլու, Ղադրլու, ակնհայտորեն արհեստականորեն ստեղծված Լուսաշող ու Լանջանիստ և ժողովրդական ստուգաբանության արդյունքում (Ուրծի՝ «ուրց» բուսանվան հետ նույնացմամբ) առաջացած Ուրցաձոր անվանումների հետ:


Ցավալի է , բայց տեղանվանական «դեգրադացիան» ակնհայտ է:

 

Վարդան Ոսկանյան