Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված: Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ: Սննդակարգը կատարելագործելու լավագույն միջոցը դա հանգիստ քնին խանգարող սննդամթերքից ձերբազատվելն է:

 

«Եվ առաջին հերթին դա կոֆեինն է, բայց մարդիկ մոռանում են այդ մասին: Նրանք ճաշին գազավորված ըմպելիք են խմում, իսկ դեսերտի վրայից՝ սուրճ: Կոֆեինը օրգանիզմում մնում է 4-6 ժամ, իսկ ոմանց մոտ ազդեցությունը կարող է 2 անգամ երկար տևել»: Ալկոհոլը նույնպես խանգարում է հանգիստ քնին: «Թեպետ ալկոհոլը սկզբում ստիպում է քնել, դա երկար չի տևում: Այն ընկճում է քնի արագ փուլը գիշերվա սկզբում, ինչը կարող է բերել գիշերվա կեսին հանկարծակի արթնացման»:

 

Բացի այդ խորհուրդ է տրվում խուսափել նիկոտինից, ուտելիքի մեծ չափաբաժիններից և ճաշին կծու կերակուրներից: Կաթնամթերքը պարունակում է կալցիում, իսկ ընկույզները և հացահատիկները մագնեզիում: Միսո ապուրը, ձուկը և յոգուրտը պարունակում են վիտամին B6: «Բոլոր այս սննդամթերքներն օգնում են կարգավորել քնի գործընթացը»: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, այդ իսկ պատճառով քնելուց առաջ որևէ մթերք օգտագործելու «արարողությունը» կարող է լավ քուն բերել գոնե այն պատճառով, որ դա օգնում է թուլանալ: