Արցախի ազատագրումից հետո ամեն օր սահմանին կրակոցներ են լինում, դրանցից շատերը սովորական են դարձել զինվորների համար: Սակայն նոր թափ է առնում ավելի վատ մի իրավիճակը, ինչը ավելի շատ վնաս է հասցնում զինվորին, քան այդ կրակոցները: Ամեն մեկը, որտեղից ինչ լսում է, իր պարտքն է համարում այդ մասին հայտնել ու բարձրաձայնել՝ անկախ նրանից ճիշտ է , թե ոչ:

 


Հիմա չենք խորանում իրականում սահմանին լարված եղել է , թե ոչ, բայց նույնիսկ եթե եղել է՝ իմաստը ո՞րն է դրա մասին դնել ու հայտարարել: Շա՞տ եք մտածում զինվորների մասին: Ընտանիքի մասին ե՞ք անհանգիստ: Իսկ արդյոք փորձել ե՞ք մի պահ մտածել այն ծնողների մասին, ովքեր ծառայող տղա կամ շատ դեպքում տղաներ ունեն: Հաստատ այդ մասին չեք մտածում, քանի որ չեք հասկանա ծնողի ապրումները, թե մայրը ինչ է զգում ամեն անգամ սահմանի մասին լուրեր կարդալուց, թե հայրը ինչպես է բոլորից թաքուն աչքերը լցնում, երբ կարդում է «սահմանին իրավիճակը լարված է» նախադասությունը: Նույնիսկ պատերազմի ժամանակ , երբ զինվոր էր զոհվում , չէին գալիս ու միանգամից տնեցիքին հայտնում լուրը, մարդկանց վիճակը հասկանալ է պետք:

 


Իսկ զորամասերում ու հոսպիտալներում աշխատող այն աշխատակիցները, ովքեր չեն կարողանում լեզուները բերանների մեջ պահեն ու ամեն բան աջ ու ձախ պառավ, բամբասկոտ կնանիքի նման պատմում են , պետք է շան ծեծ ուտեն ու դուրս շպրտվեն համակարգից ու մնացածը կհասկանան, որ բանակը ու բանակի առօրյան պետական գաղտնիք է, այն սուրճի սեղանին քննարկելու հերթական սերիալը չէ:

 


Բարի ծառայություն Հայոց Բանակ / Армянская Армия-ի զինվորներին ու համբերություն բոլոր ծնողներին:

 

Աշոտ Ասատրյան