Սեպտեմբերի 21-ին,երբ Երևանի Հանրապետության հրապարակով անցած "Իսկանդեր" համակարգը պատճառ դարձավ,որ Բաքվում սկսվի պարոնոիդալ հիստերիա...Սեփական հասարակությանը հանգստացնելու և համոզելու համար Իլհամ Ալիևը նախ ձեռնակեց տեղեկատվական "արտահոսք",ըստ որի Ադրբեջանն Իսրայելից գնելու է "Երկաթյա գմբեթ" հակահրթիռային համակարգեր,որ պաշտպանի Ադրբեջանը "Իսկանդեր"-ի հարվածներից...Հետո,այդ մասին մի պահ լռեցին...Սակայն մի քանի օր է ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին էքստազի մեջ են...Հղում կատարելով "The Times of Israel"-ին ալիևյան ԶԼՄ-ները մեկը մյուսին ձայն չտալով ուրախությամբ տեղեկացնում են,որ "Երկաթյա գմբեթ"-ները շատ շուտով կհայտնվեն Բաքվում...Սակայն ազերիների ուրախությունը շատ կարճ տևեց....

 

rusarminfo.ru-ին մեկնաբանելով այս տեղեկությունը ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ,"Национальная оборона" ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն բավական վշտացրել է Իլհամ Ալիևին..."Առավելագույնը,որ կարող է անել "Երկաթյա գմբեթը" ՝կասեցնել ինքնաշեն հրթիռների թռիչքը...Իսրայելը այդ համակարգերը կիրառել է պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքների ռմբակոծումն ինքնաշեն հրթիռներից պաշտպանելու համար..."Երկաթյա գմբեթ"-ը ոչ միայն չի կարող կասեցնել "Իսկանդեր"-ի,այլև նորմալ գործարանային պայմաններում արտադրված հրթիռների թռիչքը...Հետևաբար,այդ համակարգերը արդյունավետ չեն,քանի որ նրանք նախատեսված չեն օպերատիվ-տակտիկական հրթիռների դեմ պայքարելու համար...",-ասել է Կորոտչենկոն...
Ի.Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝փորձելով համոզել սեփական հասարակությանը,որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ...


Սակայն Կորոտչենկոյի կարծիքը "Երկաթյա գմբեթ"-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը,որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց "հակաԻսկանդեր"-յան հնարավորություններն ասել էր.""Երկաթյա գմբեթ"-ը շատ լավ համակարգ է,սակայն դժվար թե կարողանա պահել "Իսկանդեր"-ների հարվածները.."Իսկանդեր"-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր,այլ թռչում են հարթ հետագծով...Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից...Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք..."


Ռուսաստանցի փորձագետների կարծիքները,որոնք սառը ցնցուխ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին,որն ամեն գնով փորձում է "քանակի" հաշվին "հաղթել" Հայաստանին և Արցախին...


Հ.Գ.Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու,որ իր կողմից գնվելիք "Երկաթյա գմբեթ"-ը ծակվելու է...Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու "Իսկանդեր"-ով կբամփի Ալիևի "տաք գլխին",որ իր հայրիկի՝Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված "ապտակը"...

 

Գագիկ Համբարյան