«Ժամանակին, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական կյանք մտնելով, խառնեց «ավանդական» և ոչ ավանդական կուսակցությունների խաղաքարտերը, շատերն էին «շահարկում» նրա` բարեգործ, գործարար, բայց ոչ քաղաքական ֆիգուր լինելու հանգամանքը: Այո, ի սկզբանե Գագիկ Ծառուկյանը ոչ այնքան քաղաքական գործոն էր, որքան բարեգործ ու սպորտի նվիրյալ: Բայց կյանքը ցույց տվեց, որ սին էին այն հույսերը, թե Ծառուկյանի տեղը համալրվելու է երկրի մասին հոգացող քաղաքական տարրերով:

 

Տեսնում ենք, թե վերջերս քաղաքական ասպարեզ հայտնված նորակոչիկները կամ «ավանդական» քաղաքական ուժերը որքանով են առավել Ծառուկյանի գծած նշաձողից... Համեմատելն անգամ ամոթ է...

 

Դրանց ֆոնին Ծառուկյանի վերադարձը ոչ թե ցանկալի կամ նախընտրելի է, այլ ուղղակի անհրաժեշտ:


Այստեղ են ասել` «մինչև չգա հետևինը, չի հիշվի առաջինը»...

 

Մնացածը Ծառուկյանն ինքը գիտի...»:

 

Գրառումը՝ Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից