1580 թ. Պորտուգալիայի միացումը Իսպանիային:
1718 թ. ֆրանսիացիները հիմնում են Նոր Օռլեան քաղաքը:
1768 թ. Ջեյմս Քուքն սկսում է իր առաջին ճանապարհորդությունը:
1906 թ. Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա կատարված մահափորձի ժամանակ նրա տան պայթեցման հետևանքով (ռուս.) տեղում զոհվում է 27 մարդ, 33-ը ծանր վիրավորվում են, որոնց մեծ մասը հետագայում մահանում է:

 


1941 թ. սովետական և բրիտանական զորքերը գրավում են Իրանը:
1944 թ. դաշնակիցների զորքերն ազատագրում են Փարիզը:
1960 թ. Հռոմում բացվում են 17-րդ Օլիմպիական խաղերը:
1980 թ. Զիմբաբվեն դառնում է ՄԱԿ անդամ:
1990 թ. Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարում է Վրաստանից անկախանալու մասին:
1991 թ. Բելառուսը հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից:
1530 թ. ծնվել է Իվան IV Ահեղը, Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար (մահ. 1584 թ.)։

 


1900 թ. մահացել է Ֆրիդրիխ Նիցշեն, գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր (ծն. 1844 թ.)։
1902 թ. ծնվել է Մուրադ Կոստանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», մահ. 1992 թ.)։
1908 թ. մահացել է Անրի Բեքերելը, ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը (ծն. 1852 թ.)։
1928 թ. անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ կրեց համարներով համազգեստներ։

 


1966 թ. ծնվել է Դերեկ Շերինյանը, ամերիկահայ երաժիշտ։
2003 թ. հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Կուպիդոնը։
2006 թ. մահացել է Սիլվա Կապուտիկյանը, հայ գրող, բանաստեղծուհի:

 

Արթուր Տեր-Մելիքսեթյան