Մեր հարևան Իրանում, ըստ էության, համեստությունը համարվում է առաքինության նշան, իսկ սեփական ֆինանսական հնարավորությունների մասին խոսելը կամ դրանք գավառական մակարդակում ի ցույց դնելը՝ գրեթե անպարկեշտություն կամ անկրթություն:

 


Ընդ որում, միջին վիճակագրական իրանցի մեծահարուստն առնվազն մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություներ ունի քան հայաստանցի նույնանման փողատերը: Հետևաբար՝ այս առումով նշված խավին պատկանող իրանցուն կարելի է զարմացնել միայն համեստությամբ, կիրթ ու պարկեշտ լինելով, և որքան շուտ մեզանում դա հասկանան, այնքան ավելի հաջողակ կլինենք իրանցիների հետ նաև մարդկային հարթության մեջ հարաբերություններում:

 

Վարդան Ոսկանյան