Ոչ ոքի չենք հավատում , բայց բոլորից պահանջում ենք: Ոչ մի բան չենք անում , բայց պահանջում ենք: Աշխարհը մեզ պարտական է: Ռուսը չպիտի՛ զենք վաճառի ազերին: Խի՞: Ուղղակի: ԱՄՆ-ն պիտի՛ ընդունի ցեղասպանությունը: Խի՞: Ուղղակի: Թուրքիան հողերը պետք է հանձնի: Հենց-նե՞նց: Հա , պիտի տանը նստեմ ու ինձ բերեն հողեր տան , ես դրա համար ոչ մի բան չպետքա անեմ: Արցախի 800 հեկտար հողերն էլ գնացեք ու հետ բերեք: Չգիտեմ ոնց ու չգիտեմ խի, բայց հետ բերեք: Թուրքիայից ապրանք մի բերեք: Վրաստանում մի հանգստացեք: Սևանը մի կեղտոտեք:

 


Այ այսպես ՝ մի ամբողջ ազգ նստած պահանջում է: Մեծ մասը ոչ մի օգուտ չի տալիս , բայց հո չի պահանջում , հո չի պանաջում: Բա հարկեր են վճարում , զինովրին զենք չեն առնում: Այ մարդ այդ հարկերիդ մի մասը նաև պետության այլ ծախսերի վրա է գնում : Ամեն ինչը արել են հիմա նստել զենք ես հաշվում: Կամ սաղ կյանքդ նստել երազել ես , թե ե՞րբ ես գրանցված աշխատող դառնալու , որ հարկ վճարես հա՞: Բա խի ես նախընտրում չգրանցված աշխատես, որ այդ հարկերի փոխարեն դու ավել աշխատավարձ ստանաս:
Երկու-երեք պեչենի դիրքեր ուղարկելուց հետո պարտադ չի լուրջ դեմքով այդ ամենը երեսով տաս: Աշխատանքիդ դիմաց հարկ վճարելուց հետո պարտադիր չէ պահանջներ ներկայացնես: Երբ երեխադ կեսօրին պաղպաղակ է ցանկանում, հաստատ առավոտյան գնածդ երեսով չես տա, առավել ևս մի քանի ամիս առաջվանը:
Հզոր բանակ ունենալու համար պետք է աջակցես ու ուշադրություն դարձնես այդ բանակին, ոչ թե գեներալին , ոչ թե նախարարին , այլ բանակին , քանի որ գեներալները ու նախարարները անցողիկ են , իսկ բանակը մնայուն է, բանակը քո հանգիստ քուն ապահովողն է:

 

Փորձել ե՞ք ճշտել , թե ամսեկան որքան աջակցություն են ստանում հզոր երկների բանակները: Նրանց երկրը փողի խնդիր չունի, բայց բանակին աջակցում են , չեն նայում Օբամայի քշած մեքենային, Օբամայից պահանջում են , բայց բանակին շարունակում են աջակցել: Աշխարհում ամենահեշտ բանը պահանջներ թելադրելն է, բայց երբ բանը հասնում է գործելուն բոլորս զբաղված ենք, բացի դիրքում կանգնած զինվորից:
Բանակին մի օգնեք, ուղղակի երեսով մի տվեք ու ուշադրություն դարձրեք:

 

Աշոտ Ասատրյան