Մի ժամանակ շատ էինք կարևորում Սփյուռքի դերը Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները լուծելու հարցում: Համոզված էինք, որ կարևոր երկրներում ազգությամբ հայ բազմաթիվ քաղաքացիների բնակվելը նրանց վերածում է գործուն դեսպանների, որ նրանց միջոցով հնարավոր է լավ լոբբինգ անել մեր շահերը' հասնելով ինչպես Արցախյան հակամարտության, այնպես էլ ցեղասպանության հարցերում հայամետ որոշումների ընդունման:

 


Նույնիսկ բացեցինք և մեր առանց այն էլ դատարկ գրպաններից ֆինանսավորեցինք մի ամբողջ նախարարություն, որը կոչվում է Սփյուռքի նախարարություն: Բայց ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունը, այնպես էլ այդ կառույցը առավելապես մեզ մատուցում են իրենց զբոսաշրջային այցերի մասին տեղեկություններ, թե ուր գնացին, ինչ քեֆ արեցին, ինչ կենաց խմեցին: Տպավորություն է, որ Սփյուռքի գործոնը պարզապես զրոյական է, այլապես դժվար է հասկանալ, թե ինչու է Հայաստանն օր օրի ավելի շատ արտաքին քաղաքական մեկուսացման մեջ հայտնվում:

 

Տիգրան Խաչատրյան