Դարեր առաջ Հայաստան նեխուժած Շահ Աբբասը հայրյուր հազարավոր հայերի գերիվարեց ու քշեց Պարսկաստան: Հետագայում, սերունդներ անց, Պարսկաստանում Հայաստանի չափ հայ գոյացավ: Արևմտյան Հայաստանում թուրքերի իրագործած Ցեղասպանության արդյունքում, աշխահով մեկ ցիր ու ցան եղած հայության քանակը սերունդներ հետո, Հայաստանից կրկնակի մեծացավ: Ստաալինի սիբիրյան աքսորների և «անկախ» Հայաստանից «մեծ հայրենիք» փախածների թիվը նույնպես կրկնակի գերազանցեց Հայաստանում երկրին պահակ թողնվածների թվին:

 


Արդյուքում ՝ 1մլն. հայ գերված Հայաստանում տառապում է հանցագործ ռեժիմի ձեռքին, 9 մլն-ը աշխարհի չորս ծալքերից «սուք ու շիվան կապած» կերակրում են նրանց, չմոռանալով նաև սեփական բարգավաճման մասին, սակայն երբերք չմտածելով գերված հայրենիքի ազատության մասին:

 


Հարց է առաջանում, այս պատկերը մեր քթի տակ ունենալով , մենք ումի՞ց ի՞նչ ենք պահանջում: Ու՞մ ենք խաբել «անկախություն» հռչակելով ու երկրից փախչելով, տուն վերադառնալու փոխարեն թափառական գնչուներ դառնալով: Օրը մի հատ «անկախ երկիր» ենք հռչակում, բայց մեջը չենք ապրում: Եվ վերջապես ու՞մ վրա ենք մունաթ գալիս այս աշխարհում, երբ մեր արածն անգամ չենք էլ հասկանում: Մի գուցե վերջապես գոնե մտքի ծայրով սկսենք մտածել կամ պատկերացնել, թե ի՞նչ են մտածում մեր մասին՝ կողքից մեզ նայողները...

 

 

Արմեն Զատիկյան