Հենց նոր վերադարձա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստից, որտեղ նախատեսված են շատ ելույթներ:Ինձ պետք չեն գիտական ելույթներ, որոնք ապացուցում են ցեղասպանության փաստը, ինձ հատկապես հետաքրքրեց պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի ելույթն այն մասին, որ կուզենար համաժողովի սեղանի շուրջ տեսնել հատկապես մշակույթի տարբեր ճյուղերի, փաստագրության, կինոյի ոլորտների անձանց, ովքեր շատ մեծ դեր պետք է ունենան այս գործում և արեց կոնկրետ առաջարկներ՝ միտված այդ տարելիցից հայ ժողովրդի քաղելիք առավելագույն օգուտներին, որոնք են
1. Ստեղծել համայկական ֆիլհարմոնիկ մի նվագախումբ, որը աշխարհով մեկ կտարածի հայ երաժշությունն ու կասի՝ Ո՛չ ցեղասապանությանը,
2. Առաջարկեց գործուն համագործակցություն հրեական հոլոքոստի հարյուրավոր կենտրոնների հետ,
3. Մի լավ ամոթանք տվեց հայկական դիվանագիտությանը, որի կայքէջերում շատ թույլ է հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզչության հզոր հակադարձը:
4. Առաջարկեց գտնել այս ամենն իրականացնելու նպատակով ֆինանսավորման աղբյուրներ:
Կարծում եմ այս առաջարկներն անպայման պետք է ներառվեն հանձնաժողովի գործողությունների պլանում: