Գերված հայրենիքում ապրող, ստրկացված, կեղեքված, խաբված, լքված ժողովրդի վախն ու հուսահատությունը ունի հստակ բացատրություն: Խիստ անհասկանալի է Հայաստանից փախչող, սփյուռքում հաստատվող հայերի խուլ լռությունը՝ սեփական հայրենիքի մահամերձ վիճակի հանդեպ: Այս կեցվածքը, սպանիչ անտարբերությունը իր հերթին փոխանցվում է նաև դասական սփյուռքին, հին սփյուռքահայությանը, որոնք տեսնելով հայաստանցիների «անգործությունը», իրենք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րը պետք է լինի իրենց անելիքը կամ առահասարակ ունե՞ն արդյոք իրենք որևէ անելիք, երբ դժողքից փախածները քայլ չեն անում այնտեղ գերված իրենց հարազատների փրկության համար: Այս վարակիչ համազգային անտարբերությունը դառնում է խիստ վտանգավոր և մեր գործած բազում մեղքերի վրա՝ վերջակետ դնող մեղք է դառնում...


Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ, թե Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշում, այլ ցեղասպանվում ենք: Ապագա չկերտող ժողովուրդը իր անցյալով է ապրում, իսկ ներկան՝ անցյալի կրկնողությունն է դարձնում...

 

 

Արմեն Զատիկյան