Տարօրինակ էակներ են մտածող մարդիկ. վերցնում են ուրիշի ստեղծած գաղափարները, դրանք դարձնում իրենց կյանքի սկզբունք և հրաժարվում ըստ էության ուրիշի սկզբունքներից հրաժարվելուց:
Ուրեմն, ուրիշի սկզբունքները վերցնում և դավանում են, բայց մեկ ուրիշ ուրիշի ուրիշ սկզբունքները չեն ընդունում:

 


Թե՞ դրանք մտածող մարդիկ չէին:
Իրականում մարդ պետք է ուրախ լինի, եթե կյանքը նրան առիթ է տալիս վերաիմաստավորելու և փոխելու իր սկզբունքները:
«Սկզբունքները բացակայությունը» նույնպես սկզբունք է, և այդ սկզբունքով ապրողն ավելի սկզբունքային կարող է լինել, քան մյուսները:

 

 

Մովսես Դեմիրճյան