Նորից զոհ ունենք, նորից խրվում ենք հյուծող պատերազմի մեջ:
Երկու ճանապարհ ունենք: Կամ՝ ամբողջ ազգի վստահությունն ու հարգանքը վայելող մեր փառապանծ գեներալիտետի մի քանի ներկայացուցիչներ, որոնցից են, մասնավորապես, Վիտալի Բալասանյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կոմանդոսը և մյուսները, որոնք քաջ գիտակցելով ներկայիս մարտավարության կործանարար հետևանքները, ունենալով հարցի լուծման հստակ և նույնանման ծրագիր՝ միավորվորվում են, և անտեսելով Հայաստանն ու Արցախը դրսից ու ներսից արնաքամ անող ռեժիմի հրամանները իրենց ձեռքն են վերցնում պատերազմական իրավիճակի վերահսկողությունը, որին հետևում են մի քանի դաշույնային հարվածներ և թշնամու կապիտուլյացիա՝ անմիջապես Արցախի ճանաչմամբ: Կամ էլ մենք, եթե ժողովուրդ ենք, գոնե մի քիչ համապատասխանում ենք այդ բարձր կոչմանը, կատարում ենք առաջին քայլը՝ համախմբված դուրս գալով այս պետական դավաճանների դեմ, ազատվում ենք ներքին թշնամուց, հետո անցնում արտաքին թշնամուն, որի ճակատագիրը փոփոխման ենթակա չէ:

 


Երկու ճանապարհ ունի նաև ռեժիմը: Կամ տվյալ պահին գնալ մարտավարական որոշ զիջումների նշված գեներալիտետին, հաղթել պատերազմը և պահել իշխանությունը, կամ էլ պատրաստվել արդեն թափ հավաքող ժողովրդական զանգվածներին դիմագրավելուն:

 

Հակոբ Հակոբյան