Բաց նամակ ՀՀ ԿԳ նորանշանակ նախարարին
Նախ շնորհավորում եմ նշանակման առիթով:
Մի քանի մտահոգություններ , որոնք ուզում եմ հավատալ, որ կհասնեն տեղ և դրական ընթացք տալու միտում կունենան...
Հարգելի Լևոն Մկրտչյան առաջարկում եմ.

 

1.Նախևառաջ հետևողական լինել մարզպետարաններից դպրոց ընկած ճանապարհին...
Բոլոր դպրոցները պետք է լինեն հավասարապես օժանդակված:Ինչպես նաև պահանջում են հավասարապես նույն սրտացավությունը...

 

2.Ոչ մի պաշտոնյա իրավունք չունենա դպրոցում քաղաքական ենթատեքստով ներկայանա.

 

3.Վերանայել գրքերի վարձակալությունների հարցը, այն է ամեն ինչ անել ազատելու նման գլխացավից և ծնողին և ուսուցչին ...

 

4. Լինել բաց, թափանցիկ և հասանելի ամեն մեկ ծնողի և աշակերտի համար.(այս հարցում ձեր նախորդը գերազանց է եղել).

 

5. Հատուկ ուշադրություն դարձնել դպրոց տանող ճանապարհների երթևեկության և մաքրության վրա

 

6. ԲՈՒՀ-երում և կրթարաններում ազատել տնօրեններին և ուսուցիչներին կուսակցական պարտավորություններից, կամ ուղակի լինեն անկուսակցական, հակառակ դեպքում կձգտեն ձեր կուսակցության հպատակ դառնալ, ինչպես նախորդ ՀՅԴ-ական ԿԳՆ-ի օրոք էր, բոլորը դաշնակցական էին, հետո դարձան հանրապետական.

 

7.Անցկացնել սեյսմիկ ստուգումներ բոլոր դպրոցներում, արգելել դասավանդումները կասկածելի կամ թույլատրելից ցածր սեյսմիկ վիճակում գտնվող դպրոցներում, համարել ռիսկային : Միաժամանակ առաջնահերթ կառուցելու մասին իրական ջանքեր ներդնել:

 

8. Ուսուցիչների վերապատրաստումը դարձնել ավելի արդյունավետ, օրինակ կան շատ լավ մասնագետներ, բայց չունեն համապատասխան մանկավարժական մոտեցում, որի արդյունքում խեղվում է ուսման ձգտումը երեխաների մոտ:
Հ.Գ.Ծնող՝ որը խիստ մտահոգ է ...
Շնորհակալություն

 

Հովհաննես Յորդանյան