ՖԻԼԻՊԻՆՆԵՐ___Ֆրենկ Սինատրայի «Իմ ճանապարհը» երգը արգելված է Ֆիլիպիններում: Սա չգրված օրենք է: Ստեղծագործության երաժշտության շուրջ ծավալված վեճերը սպանությունների պատճառ են դարձել: Այս ֆենոմենը նույնիսկ հայտնի է «Սպանություն. իմ ճանապարհը» անունով:

 

ՃԱՊՈՆԻԱ___Ճապոնիայի նման երկրում, որտեղ միայն Տոկիո քաղաքը հայտնի է իր գիշերային կյանքով, արգելված է պարել գիշերային ակումբներում: Հիմա բուռն պայքար է ընթանում օրենքը չեղյալ հայտարարելու համար' հաշվի առնելով, որ 2020 թվականի օլիմպիական խաղերի կանցկացվեն այստեղ:

 

ՄԱԼԱԶԻԱ___Մալազիայում 2011 թվականից արգելված է դեղին գույնի հագուստ կրելը, նույնիսկ որևէ աքսեսուար ունենալը: Պատճառն այն է, որ ժամանակին դա եղել է ընդիմադիր կողմի ակտիվիստների խորհրդանիշ գույնը:
Սաուդյան Արաբիայում կանայք կարող են մեքենա վարել, օրենքը չի արգելում: Սակայն արգելված է կանանց վարորդական իրավունք տալ:

 

ՃԱՊՈՆԻԱ___Ճապոնիայում օրենքով արգելված է գիրանալը: Օրենքը ընդունվել է 2008 թվականին, երբ ճարպակալումը այս երկրում լուրջ խնդիր էր դարձել: Օրենքը պարտադրում է, որ բոլոր ընկերությունները տարին մեկ անգամ չափեն իրենց 40-74 տարեկան բոլոր աշխատակիցների իրանը: Տղամարդկանց դեպքում թույլատրելի սահմանը 85 սմ է, կանանց դեպքում' 90 սմ: Օրինախախտները պետք է անմիջապես նիհարեն, հակառակ դեպքում տվյալ ընկերությունը պետք է զբաղվի այդ հարցով:

 

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ___Հիտլեր, Լյուցիֆեր, Մեսսիա և սև 99 անուններով արգելված է կնքել նորածիններին Նոր Զելանդիայում: Օրենքը ուժի մեջ է մտել 2011 թվականից: Նորածիններին այդ անուններով կնքելիս ծնողները ենթարկվում են պատասխանատվության:

 

ՖՐԱՆՍԻԱ___Առաջին հայացքից անմեղ թվացող համբույրը մի շարք երկրներում համարվում է պատժելի արարք: Արդեն 100 տարի է, որ Ֆրանսիայի օդանավակայններում արգելված է համբուրվել: Հասարաակական վայրերում համբուրվելը Դուբայում նույնպես անպատիժ չի մնա: Մալազիայում համբուրվելու համար պետք է ունենալ մոտ 75 ԱՄՆ դոլար: Տուգանքն այդքան է: Իսկ Ինդոնեզիայում գումարով հարցը չի լուծվում: Համբուրվելու համար սահմանված է պատիժ' տասը տարի ազատազրկում:

 

ԻՊ___Դե իսկ ինքնահռչակ Իսլամական Պետության մեջ այնքան բան է արգելված, որ դժվար է թվարկել: Ընդ որում, դուք կարող եք պատժվել բազմաթիվ բաների համար, որոնք, չգիտեիք էլ, թե արգելված են: Վերջերս գլխատվեցին մի քանի պատանիներ, որոնք համարձակվել էին հեռուստացույցով ֆուտբոլ դիտել:

 

ԱՄՆ___ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգում օրենքով արգելված է ատամի խոզանակներ վաճառել շաբաթ օրերին:

 

Անի Ասլանյան