Կայքերից մեկում կարդացի Սաուդյան Արաբիայում ընդունված նոր օրենքի մասին, ըստ որի Սաուդյան Արաբիայում արգելվում է երեխաներին անվանակոչել 50 անուններով, որոնք ներքին գործերի նախարարության կարծիքով հակասում են թագավորության մշակույթին և կրոնին: Որոշ անուններ նախարարության կողմից արգելվել են իբր «սրբապիղծ» լինելու, ոչ արաբական կամ ոչ մուսուլմանական ծագում ունենալու համար: Արգելված անունների շարքին են դասվում, օրինակ՝ Արամ, Ալիս, Բենյամին, Լինդա, Ամիր անունները:
Էս նյութը կարդալուց հետո սկսեցի նայել տարբեր երկրներում, տարբեր տարիներին ընդունված մի շարք օրենքներ, որից հետո հասկացա, որ Սաուդյան Արաբիայում ընդունված նոր օրենքը և դրա հիմնավորումը միանգամայն տրամաբանված է:

 


Օրինակ՝ Ալաբամայում արգելված է մեքենան վարել փակ աչքերով:
Իսրայելում արգելված է ուրիշի քթին ձեռք տալ շաբաթ օրը (ամեն դեպքում հետաքրքիր է՝ ինչի՞ հենց շաբաթ օրը)։
Հունաստանում մազերի բնական գույն ունեցող ուսանողուհիներին թույլատրվում է պարապմունքներից հեռանալ 15 րոպե շուտ։
2009թ. Ճապոնիայում ընդունված օրենքի համաձայն, բնակիչներին պաշտոնապես արգելվում է գեր լինել։ Ըստ օրենքի՝ տղամարդկանց գոտկատեղի հաստությունը պետք է լինի 80 սմ ոչ ավելի, իսկ կանանց դեպքում ՝ 90 սմ ոչ ավելի։

 


Ինդոնեզիայում չի թույլատրվում մահանալ հինգշաբթի օրերին (լավ, ասենք թե սխալմամբ, շատ պատահաբար, ինչ-որ մեկը հինգշաբթի օրը մահացավ, ասելու են հաշիվ չի՞):
Ռումինյայում արգելվում է տուն չունենալու դեպքում ժպտալ անծանոթ աղջկան, իսկ այ Կալիֆորնիայում տղան իրավունք չունի ժպտալ աղջկան, եթե արտաքուստ նման է կոկորդիլոսի (խեղճ տղա):
Ճապոնիայում արգելված է երեխաներին ծեծել թարմ ձկով, իսկ Լոնդոնում չի կարելի կնոջը ծեծել երեկոյան 9-ից հետո, քանի որ նրա լացի ձայնը կարող է խանգարել հարևաններին (այստեղից հետևություն, որ մինչև ժամը 9-ը տղամարդիկ կարող են հանգիստ խղճով ծեծել իրենց կանանց՝ առանց մտահոգվելու, որ անհանգստություն կպատճառեք հարևաններին):

 


Տաթև Տիգրանյան