ԵԽԽՎ "Սարսանգի" տխրահռչակ և հակահայկական բանաձևը ընդունվեց, չնայած որ ադրբեջանական գովեստի հիմնական դհոլ-զուռնա հանդիսացող ԵԽԽՎ պատվիրակների մի մասը քվեարկությանը չեն մասնակցել, ինչն էականորեն ավելացնում էր մեր պատվիրակության ուժը:
Հայրենասիրությունը Հայաստանի խորհրդարանում կամ տեղական մամուլում ալիևների հասցեին քֆուր անելը չէ, հայրենասիրությունը նման հարթակներում հաղթելու ունակությունն է: Բոլոր հնարավորությունները կային, որ բանաձևը տապալվեր, սակայն դա տեղի չունեցավ Հեղինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակության անգործունակության պատճառով: Լավ է, որ պատվիրակության մեջ գրագետ մարդիկ էլ կան, թեչէ մյուս բանաձևը նույնպես կարող էր ընդունվել:

 

 

Չնայած, իմ գնահատականով մյուս բանաձևը այնքան անհամաչափ և միակողմանի էր, որ ընդունվելու որևէ շանս չուներ. էստեղ էլ բախտներս բերում է, որ մեր հակառակորդները անգրագետ են: Մյուս կողմից տեսնում ենք, որ "Սարսանգի" դեպքում ԵԺԿ պատվիրակների մեծ մասը կողմ են քվեարկել, այն դեպքում երբ ՀՀԿ-ն արդեն միքանի տարի է ինչ ԵԺԿ անդամ է, իսկ Ադրբեջանից և նույնիսկ Թուրքիայից այնտեղ անդամ կուսակցություն չկա:
Իդեպ, բանաձևի վտանգավորությունը էկոլոգիական խնդիրները չէ, այլ բառապաշարը, որը օգտագործվել է, իսկ մերոնք չկարողացան հայերի ֆիզիկական բնաջնջման վտանգը հակակշռել ադրբեջանցիների ջրային խնդիրներին:

 

 


Վիկտոր Ենգիբարյան