Հունվարի 11-ը, առանց չափազանցնելու, կարելի է համարել տարվա «ամենաբարեկիրթ» օրերից մեկը, այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը (International Thank You Day): Հունվարի 11-ին յուրաքանչյուր ոք պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ: Մենք բոլորս էլ հիանալի հասկանում ենք բարեկիրթ պահվածքի նշանակությունը, դրա անհրաժեշտությունն առօրյա կյանքում, սակայն շնորհակալությունների մեծ մասը մենք հայտնում ենք ինքնաբերաբար՝ առանց հասկանալու դրանց իմաստը:

 

Բայց շնորհակալական խոսքերն օժտված են կախարդական հատկություններով: Դրանց օգնությամբ մարդիկ ուրախություն են պարգևում միմյանց, ուշադրություն են ցուցաբերում և փոխանցում են դրական էմոցիաներ՝ առանց որոնց մեր կյանքը կլիներ անհետաքրքիր և մռայլ: Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում և խորհուրդներում զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել:

 

Հիշատակվում է, որ «շնորհակալություն» ռուսական բառը ծնվել է XVI դարում «Աստված փրկի» հաճախ արտաբերվող բառակապակցությունից: Հետաքրքիր է, որ անգլիական Thank you անալոգի արմատները նույնպես ավելի խորն են հասարակ շնորհակալությունից: Սա խոսում է այն մասին, որ աշխարհում տարբեր լեզուներով արտաբերված «շնորհակալություն»-ները ունեն չափազանց կարևոր նշանակություն ցանկացած ժողովրդի մշակույթի համար: Պատահական չէ, որ վաղուց ժողովրդի մեջ գոյություն է ունեցել իմաստուն հավատամք. մի՛արտաբերի «շնորհակալություն» բառը ջղային վիճակում:

 

Սևակ Գրիգորյան