Արդեն հայտնել, որ մրցաշրջան 2015/2016թթ գեղասահքի միջազգային ֆեդերացիայի՝ISU-իկանանց մենասահքի դեկտեմբերի 10-13-ին Իսպանիայի Բարսելոնում ընթանալիք6 փուլերից երկուսում: Նա հոկտեմբերի 23-25-ն ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում ընթացած 1-ին փուլի՝ Skate America 2015-ի հաղթողն է, իսկ նոյեմբերի 20-22-ը Մոսկվայում անցկացված 5-րդ փուլի «Ռոստելեկոմի» գավաթի՝ Rostelecom Cup 2015 –ում էլ 2-րդ տեղն է գրավել:

 


Իսկ ահա պատանեկան մրցաշարքի Բարսելոնում նույն ժամակետներում ընթանալիք եզրափակչի 6 զույգերի պայքարին մասնակցելու պատվին արժանացել է մեծահասակների 2015թ Ուկրաինայի սպորտային զույգեր՝ զուգասահքի չեմպիոն Դնեպրոպետրովսկ քաղաքի ակումբը ներկայացնող Ռենատա Հովհաննիսյան /Մարկ Բարդեյ զույգը :
Մարզիչ Լիլյա Բատուտինայի սաները՝ 14-ամյա Ռենատան և 19-ամյա Մարկը ,ընթացիկ մրցաշրջանի պատանեկան մրցաշարքի օգոստոսի 26-29-ը Ռիգայում ընթացած Ռիգայի գավաթի խաղարկությունում 144,29 միավոր արդյունքով 6երկրի 9 զույգերի պայքարում գրավել են 1-ին տեղն , իսկ սեպտեմբերի 9-12-ը Ավստրիայի Լինց քաղաքում Ավստրիայի գավաթի խաղարկությունում 8 երկրի 12զույգերի պայքարում 152,92 միավոր ցուցանիշով գրավել են 3-րդ տեղը: Զուգասահքի շնորհալի այս զույգը պատանեկան մրցաշարքի բոլոր փուլերի ընդհանուր հաշվարկով վաստակած 26 միավորով (1-ին տեղի համար տրվում է ՝ 15 ,3-րդ տեղի հաամր՝ 11 միավոր) զբաղեցրել են 2 –րդ տեղն ու իրավունք են ստացել Ուկրաինան ներկայացնելու դեկտեմբերի 10-13-ը Բարսելոնում տեղի ունենալիք եզրափակիչ վճռորոշ փուլում:

 


Նկատնենք, որ Հովհաննիսյան / Բարդեյ զույգի բացի Իսպանիայում եզրափակիչ փուլում հանդես են գալու ՌԴ-ի 4 զույգեր և Չեխիան ներկայացնող Աննա Դուսկովա /Մարտին Բիդար զույգը:

 

Արամ Ուգուջյան