Այն պահին, երբ Ռուսաստանն հաստատեց, որ Եգիպտեսում ռուսական ինքնաթիռը կործանել են ահաբեկիչները, ինքնաշեն պայթուցիկ սարք կիրառելով, Պուտինն հայտարարեց, որ իրենց քաղաքացիների սպանությունը Սինայում մարդկային կորուստների թվով ամենաարյունալի հանցագործություններից է, որի մասին նրանք չեն մոռանա։

 

Եվ առանց վաղեմության ժամկետի՝ պետք է պարզեն ահաբեկիչներին անուն առ անուն, փնտրեն եւ ոչնչացնեն՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք թաքնված լինեն: Հիշեցնեմ, որ Պուտինը այսպես էր արտահայտվել դեռևս մեկուկես տասնամյակ առաջ, երբ դեռ վարչապետ էր, և պայքարում էր, չեչեն գրոհայինների դեմ, մասնավորապես նա այդ ժամանակ նշեց. «Մենք ահաբեկիչներին պետի գտնենք և պիտի վերացնենք, եթե գտնենք զուգարանում, այդ պայմաններում ևս պետք է վերացնենք»
Իսկ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանը կրկնակի հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին:

 


BBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Սիրիայում այժմ թևավոր հրթիռներ է կիրառում, իսկ ավիահարվածները հասցնում է ռազմավարական նշանակության ռմբակոծիչներով, այդ թվում' Ту-22М3, Ту-160 և Ту-95МС:

 


Մի բան կարելի է հաստատ ասել. Պուտինը նմանատիպ խոսքեր հնչեցրեց չեչեն ահաբեկիչների դեմ պայքարում և վերջիններս այսօր գոյություն չունեն, Պուտինն այսօր այդ մասին ասեց ԻՊ-ի հասցեին: Մնում է սպասել ինչքան կտևի ԻՊ գոյությունը…..

 

 


Հայոց Տուն