Աշխարհահռչակ Forbes ամսագրի կողմից օրերս հրապարակված՝ «Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ» խորագրով ամենամյա վարկանիշային դասակարգման առաջատարն արդեն երրորդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: Ամենաազդեցիկ մարդկանց առաջատար հնգյակում են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը:

 

Վարկանիշային դասակարգման մեջ ներառված ամենաուշագրավ մարդկանցից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին է, ով զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը և ի դեպ, իր ազդեցիկությամբ գերազանցում է իրեն անմիջապես հաջորդող ԱՄՆ-ի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնին:

 

Կից նյութն՝ այստեղ:

 

 

 

Արմեն Պետրոսյան