Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի 18-րդ առաջնությունում այսօր ռինգ ելավ Հայաստանի 3-րդ պատվիրակը, պատանիների աշխարհի և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Քիչ առաջ ավարտված 1/16-րդ փուլի մենամարտի բոլոր 3 ռաունդներում էլ մեր բռնցքամարտիկը նկատելի առավելություն ուներ մրցակցի ՝ Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Չարլզ Կեամայի նկատմամբ և 3:0 (30:27,30:27,30:27) հաղթանակ տոնելով մտավ 1/8-րդ եզրափակիչ փուլում:այստեռղ Կորյունի մրցակիցը ալժիրցի Մուհամեդ Ֆլիսին է: Նրանց մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին::Հիշեցնեք Հավելենք,, որ այս քաշային կարգի 24 մասնակիցները խաղարկում են օլիմպիական 2 ուղեգիր:

 


Հիշեցնեք, երեկ մրցաշարի 1-ին օրը ռիnգ ելած մեր երկու պատվիրակներից 64կգ քաշայաին ,գյումրեցի Հովհաննես Բաչկովը հաջողությամբ հաղթահարեց առաջին արգելքն ու մտավ 1/8 փուլ: Այստեղ վաղը՝ հոկտեմբերի 8-ին նա քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմրցի Թուրքմենստանի պատվիրակ Ազիզ Բեբիտովի հետ:Հիշեցնենք ,որ այս քաշային կարգում 24 մասնակիցներից միայն 3-ին բաժին կհասնի օլիմպիական ուղեգիր:

 


Իսկ ահա 56կգ քաշային , 2014թև 2015թ Եվորպայի առաջնոթւյան բրոնզե մեդալկիր Արամ Ավագյանը 1/16-րդ փուլում անհաջողության մատնվեց Նա 3 ռաունդներում էլ զիջեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանովին ու 0:3 (28:29,27:30,27:30) հաշվով տանուլ տալով դուրս մնաց հետագա մրցապայքարից:

 


Հավելենք, որ Հայաստանի բռնցքամարտիկները Քաթարի մայրաքաղաք են մեկնել հոկտեմբերի 2-ին մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիարկությունը ղեկավարն է բռմցքամարտի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

 


Հիշեցնենք, որ օլիմպիական ուղեգրերի և աշխարհի առտաջնոթւթյան մեդալների համար պայքարողներ թվում կան ե նաև երկու սփյուռքահայ բռնցքամարտիկներ ՝ 60կգ քաշային կարգում Վրաստանի պատվիրակ Օթար Երանոսյանը ,և 91կգ-ում ելույթ ունեցող Ուկրաինան ներկայացնող Գևորգ Մանուկյանը: Հավելենք ,որ 60կգ –ում խաղարկվում է օլիմպիական՝ 3 ,իսկ 91կգ-ում միայն մեկ ուղեգիր:
Ըստ մրցաշարի ժամանակացույցի հոկտեմբերի 6- 9-ը կայանալու են նախնական փուլերի, իսկ :հոկտմեբերի 10-ին քառորդ Հեզրափակչի մենամարտերը: Հոկտեմբերին 11-ին և 12-ին տեղի կունենան կիսաեզրափակչի մրցամարտերը: Հոկտեմբերին 13-ը մրցաշարում հանգստյան օր է , իսկ հոկտեմբերի 14-ին և 15-ին կանցկացվեն եզրափակիչներն ու 56,60,64,69 ու75կգ քաշային կարգերի բրոնզե մեդալի համար հանդիպումները:
Հիշեցնենք, որ 2016թ օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրեր կարելի է նվաճել նաև ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվող WSB- ի և APB -ի մրցաշարերում , ինչպես նաև աշխարհամասային վարկանիշային մրցաշարերում:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: