Տարվա առաջին 7 ամիսներին դրամական փոխանցումները Հայաստան նվազել են
2015-ի հունվար-հուլիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 862 մլն 338 հազար դոլար' նախորդ տարվա 2014-ի հունվար-հուլիսի 1 մլրդ 188 մլն 549 հազար դոլարի դիմաց:

 

Ցուցանիշը նվազել է մոտ 326 մլն դոլարով:
Ինչ վերաբերվում է դրամական փոխանցումների զուտ ներհոսքին (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը), ապա 2015-ի առաջին յոթ ամիսներին այն կազմել է 447 մլն 110 հազար դոլար, 2014-ի հունվար-հուլիսի 695 մլն 764 հազար դոլարի դիմաց: Նվազումը կազմել է ավելի քան 248 մլն դոլար:
Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակումներից:

 

 

Անահիտ Գրիգորյան