Երիտթուրքերից մինչեւ Էրդողան' նույն պատկերն է... 100 տարի հետո էլ Թուրքիայի քաղաքականությունը իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ ոչինչով չի փոխվել: Ուղիղ մեկ դար առաջ Թուրքիայում իշխող երիտթուրքերի պարագլուխները հայերին համատարած հայտարարեցին ապստամբներ եւ «դավաճան տարր» Թուրքիայի ներսում: Որից հետո պետականորեն իրականացրին իրենց սարսափելի ոճրագործությունը' հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը:

 


Հիմա էլ նույն պատկերն է' այս անգամ արդեն քուրդ ազգաբնակչության հանդեպ: Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը բառացիորեն այսպիսի սպառնալիքներով հանդես եկավ իրենց անկախության համար պայքարող քրդերի հասցեին. «Կա՛մ կթաղեմ բոլոր նրանց (քրդերին) իրենց զենքով հանդերձ, կա՛մ կստիպեմ նրանց լքեն երկիրը (Թուրքիան), ովքեր դուրս են եկել մեր դեմ... Այս ամենի համար, ինչ այժմ կատարվում է, նրանք (քրդերը) թանկ գին են վճարելու»:

 

Ռուբեն Շուխյան