Հայ-ադրբեջանական սահմանային ակտվությունը հաճախ բերում է սահմանամերձ գյուղերի բնակչության ֆինանսական կորուստների, որը արտահայտվում է գույքի վնասի տեսքով:
Հաճախ, սահմանային լարվածության պայմաններում, սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց մեկուսացված են զգում և այդ օրերին պաշտոնատար անձանց այցերը կարող են ոգեշնչել և քաջալերել նրանց, ինչպես նաև ցույց տալ, որ խուճապի մատնվելու կարիք չկա:


Սահմանամերձ գյուղերում առկա դրության, կատարվող ծրագրերի ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու համար այսօր Տավուշի մարզ են մեկնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր Տավուշի մարզպետի ուղեկցությամբ շրջել են մարզում:


Չնայած սահմանային լարվածությանը, բնակչության շրջանում բացակայում էր խուճապի մթնոլորտը: Սևքար գյուղի բնակիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին գործադիրի ղեկավարին համայնքի ջրագծի և մշակույթի տան վերակառուցման համար:


Հարկ է նշել նաև, որ առաջիկայում էլ կսկսվեն նաև Սևքարի դպրոցի հիմնանորգման աշխատանքները:

 

Արմեն Վարդանյան