Երեկ Թուրքիայում տեղի ունեցած 25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքում պատգամավորներ են ընտրվել ԵՐԵՔ ՀԱՅԵՐ՝ Մարգար Եսայանը("Արդարություն և զարգացում կուսակցություն"),Սելին Դողանը("Ժողովրդա-Հանրապետական կուսակցություն") և Կարո Պալյանը (քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցություն")...Այս հանգամանքը այնքան չի տխրեցրել ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող թուրքական շրջանակներին,որքան սև և սպիտակ ոչխարներին...Ազերիական ԶԼՄ-ը այնքան չեն "ՏԱՆՋՎՈՒՄ" Ռ.Էրդողանի հարազատ կուսակցության պարտության հանգամանքից,որքան այս երեք ՀԱՅԵՐԻ պատգամավոր ընտրվելու հանգամանքից...Բաքվեցի վերլուծաբանները "անտրամադիր" նշում են,որ վերջին անգամ Թուրքիայի օրենսդիր մարմնում հայազգի պատգամավոր եղել է 54 տարի առաջ...Ըստ ազերիների, հայերը ոչ թե ընտրվել են,այլ "Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ" Թուրքիայի խորհրդարանում...

 


Պաշտոնական Բաքվին ավելի շատ անհանգստացնում է հայ-թուրքական "հարաբերությունների" կարգավորումը...Այն ժամանակ,երբ Ի.Ալիևը շնորհավորում է Ահմեդ Դավութօղլուին ՀԱՂԹԱՆԱԿԻ կապակցությամբ,նույն Ի.Ալիևի կողմից վերահսկվող կայքերը ՉԵՆ մոռանում,որ հենց նույն Ա.Դավութօղլուի ստորագրությունն է դրված 2009 թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տակ...

 

Ազեր-կոյունլուները բացարձակ ՉԵՆ վստահում քուրդ Սելահեդին Դեմիրթաշին և նրա ղեկավարած կուսակցությանը,ով ՄԻՇՏ ՀԱՅԱՄԵՏ հայտարարություններով է հանդես եկել...Բաքուն ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ նաև Մ.Քեմալի կողմից ձևավորված "Ժողովրդա-Հանրապետական կուսակցություն"-ը և ՀԱՏԿԱՊԵՍ նրա ղեկավար՝Քեմալ Քլչդարօղլուին...Ազերիները ՎԵՐՀԱՆԵԼ են նրա մասին ԽԱՅՏԱՌԱԿ փաստեր.պարզվում է,որ Ք.Քլչդարօղլուն ՀԱՅ է...Նույնիսկ դրա վերաբերյալ գիրք կա հրատարակված Թուրքիայուն՝"Ինժեներ Քեմալը՝դերսիմահայ Եմուշի որդին է" վերնագրով...

 

Ակ և կարա կոյունլուներին ԴՈՒՐ չի եկել այն,որ Ք.Քլչդարօղլուն Ռ.էրդողանի,Ա.Գյուլի,Դ.Փերինչեկի և մի շարք այլ ֆաշիստների նման չի հայտատարել,որ ինքը ՀԱՅ չէ և դա չի դիտել որպես ԱՆՁՆԱԿԱՆ վիրավորանք...Ազերիների միակ հույսը մնում է ծայրահեղական Դևլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցություն"-ը,որը ՄԻՇՏ կանգնած է Ալթայից արածելով այստեղ հայտնված սև և սպիտակ ոչխարների կողքին...Սակայն Դ.Բախչելիի կուսակցությունը ստացել է ընդամենը 80 մանդատ 550-ից...Ալիևյան ԶԼՄ-ը ԵՐԱԶՈՒՄ են և խորհուրդ են տալիս Ռ.Էրդողանին կոալիցիոն նոր կառավարությունը կձևավորել ՀԵՆՑ "Ազգայնական շարժում կուսակցության" հետ և չհամագործակցել ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻԱԿԱՆ եղբայրության ԹՇՆԱՄԻՆԵՐԻ հետ...

 


Հ.Գ.Համոզված եմ,որ Մարգար Եսայանը և Սելին Դողանը որևէ ՀԱՅԱՆՊԱՍՏ քայլ ՉԵՆ անի,քանի որ նրանց ազգությունը տարբեր պատճառներով ՀՄՏՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ է և՛ Ռ.էրդողանի,և՛ Ք.Քլչդարօղլուի կողմից,որոնց հարազատ կուսակցությունները ԺԽՏՈՒՄ են Հայոց Ցեղասպանության իրողությունը և նախապայմաններ են դնում ՀՀ-ի առաջ՝հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում...Նրանք կօգտագործվեն իրենց տերերի կողմից այնպես ինչպես Է.Մախչուպյանը՝գործող վարչակազմի կողմից...Այլ է իրավիճակը Կարո Պալյանի պարագայում...Վերջինիս թիկունքում կանգնած "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցություն"-ը հանդես է գալիս Մեծ Եղեռնի ճանաչման օգտին և ԿՈՂՄ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև...

 

 

Գագիկ Համբարյան