Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուն, կրկին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է այն,ինչի մասին արդեն երկար տարիներ ԲԱՐԲԱՋՈՒՄ են թուրք պաշտոնյաները...Մ.Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար նախապայան է դնում՝"Հայաստանը պետք է հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից"...Մ.Չավուշօղլուն ասել է,որ իրենք ՄԻՇՏ Ադրբեջանի կողքին են լինելու և հիշել է ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը,որոնք ԻԲՐԵՎ թե պահանջում են ՀՀ-ից դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից...ՄԱԿ-ի բանաձևերի մասին "լավատեղյակ" Մ.Չավուշօղլուն, չգիտես ինչու, չի "ՀԻՇՈՒՄ",թե այդ նույն բանաձևերը ինչ պահանջներ են ներկայացել նույն Ադրբեջանին...Հենց պաշտոնական Բաքվի կողմից այդ պահանջների խախտման պատճառով էլ Ադրբեջանը մեծ կորուստներ ունեցավ...Հիշեցնեմ,որ մեկ շաբաթ առաջ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն...Թուրքական իշխանությունների ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀՀ-ն պատասխանել է շատ վաղուց...Պաշտոնական Երևանը ոչ միայն չի ընդունում այդ նախապայմանները,այլև ընդհանրապես չի տեսնում Անկարային որպես ՄԻՋՆՈՐԴ...

 

Հ.Գ.Թուրքիայի նախագահի,վարչապետի և արտգործնախարարի վերջին շրջանի հակահայկական հայտարարությունները լավ առիթ են,որ ՀՀ-ն վերջնականապես ՀՐԱԺԱՐՎԻ 2009 թ. Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունից,ինչպես նաև հարց բարձրացնի Մինսկի խմբում Թուրքիայի անդամության վերաբերյալ...Թուրքիան չի կարող լինել ԱՆԱՉԱՌ միջնորդ,քանի որ չի էլ թաքցնում,որ կոնֆլիկտի կողմերից մեկի՝Ադրբեջանի շահերն է պաշտպանում...

 

Գագիկ Համբարյան