Թուրքերը դժգոհ են ռուսներից կամ կրկին «պահանջատեր են»: Պուտինի այցի ընթացքում Թուրքային մատակարարվող ռուսական գազի սակագնի 6 տոկոս իջեցման վերաբերյալ հայտարարությունը չի բավարարել թուրքական կողմին: Թե արտգործնախարար Չավուշօղլուն, թե էներգետիկայի նախարար Յըլդըզը այցից հետո իրենց հայտարարություններում նշել էին 6 տոկոսի «աննպատակահարմարության» մասին: Երկար ժամանակ Թուրքիան պայքարում ու ամեն կերպ ցանկանում է հասնել ռուսական գազի արժեքի էական նվազման: «Պահանջատեր» Թուրքիայի անդրդվելի համառությունն իր խոսքն ասում է: Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Թուրքիային մատակարարվող գազի գնի 6 տոկոսանոց նվազումը վերջնական չէ և այն կարող է հասնել ընդհուպ մինչև 15 տոկոսի: Ի դեպ, այս թիվը գրեթե հենց թուրքական կողմի երկար ժամանակ բարձրաձայնվող պահանջի հետ համընկնում է:


Ամենայն հավանականությամբ էլ այդ նվազումն իրեն երկար սպասեցնել չի տա, քանի որ Ռուսաստանն այս իրավիճակում մեծ հույսեր է կապումն Թուրքիայի հետ, ուստի դրանով նոր «հեռանկարներ ու հորիզոններ» բացելու հնարավորություններն ավելի առարկայական կդառնան:

 

 

Լևոն Հովսեփյան