Այն հաստատվել է 1993թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ Հայաստանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով՝ Ընտանիքի օրն ամրագրվել է 2011թ.։

 

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:
Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:

 

Բոլոր ժամանակներում էլ պետութան զարգացումը դատել են հասարակության մեջ ընտանքի զարգացման աստիճանից ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքից:
Ի վերջո, ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:

 

Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս

 

Գրիգորյան Ժորա