Ընտանիքի միջազգային օրը (International Family Day) հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից1993 թ.: Այս օրվա հաստատումը հետապնդում է տարբեր պետությունների հասարակության ուշադրության՝ ընտանեկան բազմաթիվ խնդիրների վրա գրավելու նպատակը: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի' երբ ոտնահարվում են մի ընտանիքի հիմնական իրավունքները, ամբողջ մարդկային ընտանիքի միությունը, որի մի մասն են կազմում նաև իրենք, վտանգի տակ է հայտնվում:

 

Հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը և մարդու սոցիալականացվելու առաջին աստիճանը լինելով՝ ընտանիքը զարգանում և ձևափոխվում է շրջակա միջավայրի հետ մեկտեղ՝ յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, հասարակական կարիքներին պատասխանելով և ինքնուրույն դրանք ձևավորելով:

 

Աղբյուր՝ http://tinyurl.com/pf6rd66